Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի սակագինը դեռևս կմնա նույնը

Հասարակություն
gaz

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի եւ ՌԴ-ի կառավարությունների միջեւ «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի մասին համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին նախագծին: Ըստ այդմ՝ բնական գազի գինը ՀՀ-ի համար 2018 թ. հունվարի 1-ից մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար: Այս մասին համաձայնությունը ձեռք է բերվել վերջերս ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան այցի ընթացքում ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպմանը: Նշվել է նաև, որ այս հարցում կառավարությունը շարունակելու է տարբերակված մոտեցում ցուցաբերել սոցիալապես անապահով, սահմանամերձ համայնքների բնակիչների և վերամշակող ձեռնարկությունների նկատմամբ՝ այդ խմբերի համար պահպանելով դեռ նախորդ տարի կառավարության կողմից սահմանած գազի հատուկ սակագինը: