Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ը ԵԱՀԿ/ԺՄԻԳ պատվիրակության հետ քննարկել է ընտրախախտումների դեպքերը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
HAK

Նոյեմբերի 29-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը, կուսակցության Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը ՀԱԿ գրասենյակում հանդիպել են եւ ԵԱՀԿ/ԺՄԻԳ պատվիրակության եւ ընտրական դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Շլիկի հետ: Այցի նպատական էր Ազգային Ժողովի 2107թ. ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՄԻԳ զեկույցում արտացոլված գնահատականների եւ առաջարկների քննարկումը: Կոնգրեսի ներկայացուցիչները պատվիրակությանը ներկայացրեցին ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումները, որոնք կրել են համակարգված եւ համատարած բնույթ՝ ոտնահարելով իշխանություն ձեւավորելու Հայաստանի քաղաքացիների իրավունքը: Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է, որ ռեյտինգային բաց ցուցակների ընտրական համակարգի դեմ ընտրությունների նախօրյակին բացի ՀՀԿ-ից, մյուս բոլոր կուսակցությունների մոտ թեեւ ձեւավորվել էր կոնսենսուս, սակայն հակառակ դրան, իշխանությունը պարտադրեց այդ օրենքը՝ ընտրություններից ընդամենը 8 ամիս առաջ, ծառայեցնելով այն իրենց քաղաքական նպատակներին եւ իրենց իշխանության վերարտադրմանը: Ընտրությունները անցել են ընտրողների ազատ կամարտահայտման մերժման համատարած մթնոլորտում: Կոնգրեսի ներկայացուցիչները նաեւ իրենց դիտարկումները արեցին Հայաստանում ժողովրդավարական համակարգի հաստատման կարեւոր ուղղություներին վերաբերյալ:   ՀԱԿ գրասենյակ