A
A
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է վաճառել Հենրիխ Մխիթարյանին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ լինելով թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղից, ցանկանում է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժարվել նրա ծառայություններից: Այդ մասին հայտնում է BBC Sport-ը: Ըստ աղբյուրի, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ձմռանը վաճառել հայազգի խաղացողին: Արդեն լուրեր են պտտվում, որ Հենրիխ Մխիթարյանին ցանկանում է ձեռք բերել նրա նախկին ակումբը՝ Դորտմունդի «Բորուսիան»: Անգլիական ակումբը հույս ունի ֆուտբոլիստի տրանսֆերից վաստակել նվազագույնը 20 մլն ֆունտ սթեռլինգ: