Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլենդելի քաղաքապետարանում ընդունել են Զարուհի Փոստանջյանին

Քաղաքականություն
zaruhi

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է  համահայկական ընդվզմանն ընդառաջ ԱՄՆ այցի շրջանակներում Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապետարանում ընդունելության մասին պատմող նյութը: Այն ստորև. 2017 թվականի նոյեմբերի 28-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, փոխնախագահ Կարապետ Աղաջանյանը և Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչ՝ «Մարտիրոս Սարյան» ստեղծագործական միության տնօրեն Աշոտ Գեղամյանը պաշտոնական ընդունելություն են ունեցել Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամ Վրեժ Աղաջանյանի և Գլենդելի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ժասմին Բիրսի հետ: Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապետարանի ղեկավարումն իրականցվում է չորս տարի ժամկետով ընտրված հինգ հոգուց  բաղկացած խորհրդի անդամների միջոցով,  որոնք ռոտացիոն սկզբունքով փոխարինում են մեկը մյուսին Գլենդելի քաղաքապետի պաշտոնում: Գլենդելի քաղաքային խորհրդի հինգ անդամներից չորսը ազգությամբ հայեր են` Վարդան Գարպետյան, Վրեժ  Աղաջանյան, Զարեհ  Սինանյան, Արա Նաջարյան: Հանդիպման ժամանակ քննարկվել են Գլենդել քաղաքի ղեկավարման դրական փորձը, համայնքային ոստիկանության աշխատանքները և նրանց անկախությունը երկրի կենտորանական իշխանությունից, քաղաքի բյուջեի ձևավորումը, հայերի ներգրավվածությունը Միացյալ Նահանգների և Հայաստանի քաղաքական կյանքին ու «Երկիր Ծիրանի» կուսակցության պաշտոնական այցի նպատակը Լոս Անջելես: zaruhi1