Վեց ներկա, երկու բացակա. թեժ քննարկում՝ Գյումրու ավագանու նիստում (տեսանյութ)

Վեց ներկա, երկու բացակա: Կայացել է Գյումրու ավագանու իրավական հանձնաժողովի նիստը: «Գալա» խմբակցության անդամ Լեւոն Բարսեղյանն օրենքի խախտում է արձանագրել` նշելով, որ նիստի օրակարգում չի ընդգրկվել կառավարության ղեկավարին ուղղված ուղերձի նախագիծը, որով տեղեկացվում է, որ Գյումրիում 1700 երեխա զրկված է մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից եւ վարչապետից աջակցություն են խնդրում:

Թեժ քննարկում է սկսվել: Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ասատրյանի խոսքով` ուղերձի նախագիծն իրավական հարցերով հանձնաժողովի նիստում տեղ գտնել չէր կարող, քանի որ Ֆինանսավարկային եւ տնտեսական հանձնաժողովի նիստում ուղերձն ավագանու օրակարգ մտցնելու առաջարկությունը չէր ընդունվել:

Ավելին՝ Ցայգ ՀԸ տեսանյութում