Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը որոշել է 2018-ին իշխանությունը գրոհի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-1

Այս ժամանակները մեր մեջ կվերակենդանացնեն Խորհրդրային Միության որոշ ասացվածքներ, դրանցից ամենահայտնին և սեզոնայինն է՝ չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այսպիսի Նոր տարին,- այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին ԵԼՔ-ի նախագծի քննարկմանն իր խոսքն սկսեց Նիկոլ Փաշինյանը:- Վրաստանից 5 կգ մանդարին ներկրելու համար հարկավոր է 4 կգ փաստաթուղթ կցել դրան եւ դա ԵԱՏՄ-ի նոր նվաճումն է: Իհարկե, Վրաստանի հետ ազատ առեւտրի համաձայնագիր ունենք եւ կարող ենք ոչ թե 5, այլ նույնիսկ 6, 7, 8 կգ մանդարին ներկրել, բայց դրա համար պետք է ֆիտոսանիտարական, միջուկային, քիմիական, կենսաբանական եւ այլ բազմաթիվ տեղեկանքներ: Այսինքն, մարդը 1000 դրամի մանդարին պետք է գնի Սադախլոյից, և 5000 դրամ պետք է ծախսի, գնա Թիֆլիս, ֆիտոսանիտարական փաստաթղթեր ձեռք բերի ու գա Հայաստան»։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանը որոշել է 2018-ին իշխանությունը գրոհի, և հենց այդ պատճառով ստորագրվեց ԵՄ-ի հետ փաստաթուղթը։  Ավելին՝ տեսանյութով