Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԼՔ անդամները՝ հատուկ շապիկներով

Քաղաքականություն
poxoc

Երեւանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում էր «Ամիրյան փողոցը Վռամշապուհ արքայի անունով անվանաչելու մասին», «Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու մասին», «Անաստաս Միկոյանի փողոցը Քըրք Քըրքորյանի անունով անվանակոչելու մասին», «Կասյանի փողոցը Վազգեն Առաջին Վեհափառի անունով անվանակոչելու մասին», «Ֆրունզեի փողոցը Ապրիլյան հերոսների անունով անվանակոչելու մասին» «Ելք» խմբակցության նախագծերը: Հիշեցնենք, ՀՀԿ խմբակցությունն այս հարցում միացել էր ԵԼՔ-ի առաջարկին։ Այսօր ԵԼՔ անդամները քաղաքապետարանում էին հատուկ շապիկներով, որոնց վրա պատկերված էին Քըրքորյանի, Ազգալդյանի, Վռամշապուհ արքայի և այլոց նկարները։ Լուսանկարը Ֆեյսբուքում հրապարակել է ԵԼՔ անդամ Ալեն Սիմոնյանը։