Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սումոյի աշխարհի չեմպիոնը կարիերան ավարտում է սկանդալով

Սպորտ
a1sumo-29.11.

Սումոյի ներկայիս ամենատիտղոսակիր ըմբիշը՝ Հարումաֆուջին, հրաժարական է տվել: Այսօր առավոտյան 33-ամյա մոնղոլ մարզիկը սումոյի Ճապոնիայի միության նախագահ Հակակուին տեղեկացրել է, որ ավարտում է ելույթները: Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, ինը խոշոր մրցաշարերի հաղթող սումոյիստի հրաժարականը կապված է մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ նա նախ գարեջրի շշով խփել է իր հայրենակից, 27-ամյա Տականոյվայի գլխին, ապա բռունցքներով հարվածել դեմքին: Վերջինս ուղեղի ցնցումով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղից դուրս է գրվել նոյեմբերի 9-ին: Հարումաֆուջին հետագայում ներողություն է խնդրել Տականոյվայից ու նրա մարզչից, սակայն մերժում է ստացել: Սա երկրորդ դեպքն է, որ սումոյիստը ստիպված հրաժարական է տալիս անվայել պահվածքի համար: Առաջինը եղել է նույնպես ազգությամբ մոնղոլ սումոյիստ Ասաշորյուն, որը 2010 թվականին Տոկիոյի բարերից մեկում ծեծի էր ենթարկել այցելուներից մեկին: