Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս ձմեռ՝ մինչև 30 աստիճան ցուրտ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
gagik-surenyan

«Դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը միջինացված,  ամսվա կտրվածքով լինելու է նորմայի սահմաններում»,-այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Ըստ նրա՝ միջին ջերմաստիճան ասվածը դեռ պատկերացում չի տալիս՝ լինելու է տաք, թե ցուրտ: Հնարավոր է՝ 15 օր տաք լինի, 15 օր՝ ցուրտ և դրա միջին ցուցանիշը լինի նորմայի սահմաններում: Լինելու են ժամանակահատվածներ, որ Կովկասը, Հայաստանի տարածքը գտնվելու են արկտիկական ցուրտ հոսանքների գոտում, լինելու են ժամանակահատվածներ, երբ գտնվելու են համեմատաբար տաք հոսանքների ազդեցության գոտում: Անցյալ տարի Արարատյան դաշտում 60 օր եղավ սառը օդի լճացում: Այդպես պատահում է 50 տարին մեկ: «Այս տարի նույնպես առանձին օրեր կլինեն, որ Արարատյան դաշտում կլինի մառախուղ, որը նորմալ երևույթ է, սակայն անցյալ տարվա նման երկարատև չի լինելու»,-ասաց նա: Ձմռանը Սյունիքի մարզը ամենատաքն է լինելու, քանի որ այն ամենահաճախն է ենթարկվում Իրանից և Իրաքից եկող տաք հոսանքների ազդեցությանը: Տաք հոսանքների ներթափանցման դեպքում ցերեկային ժամերին ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվելու է Տավուշում՝ 130, ցուրտ հոսանքների ներթափանցման դեպքում ամենացածր ջերմաստիճանը լինելու է -300-ը՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի լեռներում: