Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս բարբաջանքը չեմ ուզում լսել». Արայիկ Խանդոյանը հեռացվեց նիստերի դահլիճից (տեսանյութ)

Քաղաքականություն
sasna-crer-miaynak-gayl

«Սասնա ծռեր-1» գործն այսօր մտավ դատաքննության փուլ։ Այս պահին մեղադրող Արամ Արամյանն ընթերցում է մեղադրական եզրակացությունը։ Առաջինը Պավել Մանուկյանի մեղադրական եզրակացության հերթն էր, որի ընթացքում Արայիկ Խանդոյանը որոշեց լքել նիստերի դահլիճը. «Այս բարբաջանքը չեմ ուզում լսել»։ Դատավոր Մեսրոպ Մակյանը հորդորեց նրան՝ զինվել համբերությամբ և լսել եզրակացությունը։ Սակայն նա չենթարկվեց դատավորի պահանջին և 3 ժամով, դատավորի որոշմամբ, հեռացվեց նիստերի դահլիճից։ Պավել Մանուկյանը ևս ցանկանում էր լքել նիստերի դահլիճը, սակայն դատավորն ասաց, որ մեղադրական եզրակացությունը լսելուց հետո ընդմիջում կհայտարարի։ «Ես եմ իրեն մեղադրանք առաջադրում, ոչ թե ինքը ինձ»,- դատախազին նկատի ունենալով՝ ասաց Պավել Մանուկյանը։ Այս պահին մեղադրական եզրակացությունը դեռ ընթերցվում է։ Ի դեպ, մինչ մեղադրական եզրակացության ընթերցումը, այսօր միջնորդությամբ հանդես եկավ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ առաջարկելով դատավորին դիմել Սահմանադրական դատարան, քանի որ Սասնա ծռերի անդամներն ապստամբություն են կատարել, սակայն քրեական օրենսգրքում իրավակարգավորում նախատեսված չէ ապստամբության վերաբերյալ։ Երբ դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդության դեմ, Պավել Մանուկյանը վրդովվեց ու ասաց. «Ապրիլյան քառօրյայի դավաճանությունն ինչո՞ւ չեք բացահայտում, հեսա փաստեր եմ ներկայացնելու»։