Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տեխնոլոգիաներն իրենց սպառել են»

Քաղաքականություն
alternative-project-group

Թեև Հայաստանում վաղուց արդեն ընդունված չէ այս կամ այն երևույթից կամ փաստից հետո անել սառը վերլուծություն և հետևություններ, այնուհանդերձ՝ «Հայաստան Համահայկական հիմնադրամի «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնից հետո, երբ հավաքվեց մոտ 12.500 մլն դոլար, իշխում են հետևյալ տեսակետները. ա/ Սա շատ  փոքր գումար է, հետևաբար՝ սփյուռքը չի վստահում Հայաստանի իշխանություններին։ Բ/ Կարևորը ոչ թե գումարի չափն է, այլ՝ համահայկական միասնականության ցուցադրությունը։ Սրանք շատ պարզունակ ու շատ մակերեսային հետևություններ են, որոնք ոչ մի արժեքավոր բան չունեն իրենց մեջ և չեն օգնում հետագա գործունեության համար ճիշտ որոշումների հանգել։ Առաջին տեսակետի տարածողներն են մշտապես ընդդիմադիր տրամադրված, առավելապես պոպուլիստական տրամադրությունների կրող հատվածը։ Հանուն արդարության պետք է նշել, որ այս տեսակետը տարածվում է բոլոր մարաթոններից հետո։ Երկրորդ տեսակետի հեղինակներն իշխանության տարբեր նեկայացուցիչներն են։ Եթե առաջին դեպքում ասելիքը տեղավորվում է խոսքի ազատության շրջանակներում և կարելի է ուղղակի վերապահումով մոտենալ, ապա երկրորդ դեպքում գործ ունենք ոչ կոմպետենտության հետ, որը հուշում է, որ նույն կերպ կարող են ձախողել ցանկացած այլ գործ։ Իսկ ինչ հետևություններ պետք է արվեն «Այլընտրանքային նախագծեր խումբը» խնդրին մոտենում է հետևյալ ելակետերից.

  1. Ցանկացած մարաթոնի նպատակը շատ գումար հավաքելն է՝ դրված նպատակը, ծրագիրն առավել հաջող իրականացնելու համար։ Մնացածը հեքիաթ է։
  2. 12.500 մլն դոլար «Բերքառատ Արցախ» ծրագրի համար բավարա՞ր է, թե՞ ոչ. պետք է ասեն ծրագիրը մշակողները, պատասխանատուները, իրականացնողները։ Եվ նրանք պարտավոր են դա անել, որ բոլորս հասկանանք ի վերջո՝ այս գումարով կլուծվի՞ խնդիրը, եթե այո՝ շատ լավ, եթե՝ ոչ կիսա՞տ է մնալու, չի՞ իրականացվելու, թե՞ այլ լուծումներ կան։ Սա կոչվում է թափանցիկ աշխատանք և հաշվետվողականություն։
  3. Հավաքված 12. 500 մլն դոլարի կառուցվածքը նայելիս ստավում է հետևյալ պատկերը՝ եթե հանում ենք խոշոր նվիրատուներին՝ Սամվել Կարապետյան 2.5 մլն, անանուն բարերար՝ 2.5մլն,  Զանգեզուրի պղնձամոլիբդենական՝ 350 հազար, Սամվել Ալեքսանյան՝200 հազար, Վարդանյանների ընտանիք՝ 125 հազար, Բարսեղ Բեգլարյան՝ 100 հազար, Վալեքս գրուպ՝100 հազաև և այլն։ Ըստ այդմ՝ առանց խոշոր նվիրատուների՝ մոտ 6 մլն դոլար։ Սրանից պետք է հանել պետական համակարգից լռությամբ գանձվող գումարները, տարբեր հաստություններից փոխանցվող գումարները։ Դրանից մնացած գումարի պարագայում ուղղակի անտեղի է խոսել համահայկականության և այլ մեգագաղափարներից։ Չկա նման բան։ Կարող էր լինել, բայց հիմա չկա։
Կարծում ենք՝ «սփյուռքը իշխանություններին չի վստահում ձևակերպումը» նույնպես պարզունակ է և չի արտացոլում պրոբլեմի էությունը։ Այստեղ վստահության կամ անվստահության խնդիր չկա։ Այստեղ կա նոր լուծումների անհրաժեշտություն։ Կարծում ենք՝ մարաթոնի կազմակերպիչները, Հիմնադրամի տնօրինությունը բարեխիղճ արել են իրենց գործը, և նրանց մեղքը չէ այս պատկերը։   «Այլընտրանքային նախագծեր խումբը» համարում է, որ ստեղծման պահից ի վեր Հայաստան Համահայակական հիմնադրամն իսկապես զգալի գործ է արել, ունեցել է առաքելություն, այսօր, սակայն, նրա գործունեության բովանդակությունը, մեխանիզմները, տեխնոլոգիաներն իրենց սպառել են։ Համահայկական հիմնադրամին պետք է տրվի լրիվ նոր բովանդակություն, պետք է մշակվի նոր քաղաքականություն։ Աշխատանքի լրիվ նոր ոճ։ Այլ փիլիսոփայություն, այլ տեխնոլոգիաներ։ Ցանկացած լավ ձեռնարկ, լավ գաղափար մի պահից կարիք ունի վերանայման, նորացման։ Հայաստան Համահայկական հիմնադրամի առումով՝ այդ պահը եկել է։ Սա բարդ աշխատանք է, որը կարելի է շատ լավ անել։ Իհարկե, դրա համար պետք է լինի այդ գիտակցումը և լինի քաղաքական որոշում։ Այլըտրանքային նախագծեր խումբը պատրաստ է հանրությանը ներկայացնել իր առաջարկները, որոնց հիմքում դրված է հիմնական սկզբունքներից մեկը՝ փոխել բացառապես ազգային պատկանելության հիման վրա միջոցների հայթայթման մշակույթը։ Դրսում 21-րդ դարն է։   «Այլընտրանքային նախագծեր խումբ» https://www.facebook.com/alternativeprojectsgroup/posts/1487063054735285