Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին անգամ կհնչի թագավորների ստեղծած երաժշտությունը. Դանիել Երաժիշտ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ruzanna-1

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում կներկայացվի «Արքայական համերգ» նախագիծը։ Գաղափարի հեղինակը՝ ՀՀ վաստակավոր գործիչ Դանիել Երաժշտին է։ «Առաջին անգամ կհնչի թագավորների ստեղծած երաժշտությունը։ Իսկ մենք, քանի որ դարերով պետականություն չենք ունեցել, թագավորներ չենք ունեցել, փաստորեն մեր եկեղեցին է մեր պետությունը եղել, թագավորն էլ, ղեկավարն էլ մեր կաթողիկոսներն են եղել, լավ էլ կառավարել են, այնպես որ Ներսես Շնորհալին, օրինակ ինչ պակաս թագավոր է», -ասում է Դանիել Երաժիշտը։ Նաև Բախի գործերից են կատարելու, քանի որ Բախը երաժշտության արքան է։ Որպես բնաբան, Դանիել Երաժիշտը ընտրել է Վազգեն Վեհափառի խոսքերը։ «Մեծ ուժ է արվեստը, մեծ ուժ է երաժշտությունը։ Եթե մարդկության առաջնորդները խորապես սիրեին այն, մեր ճակատագիրն էլ ուրիշ կլիներ»։ Ստեղծագործությունների համադրումն ու մշակումը իրականացրել է Դանիել Երաժիշտը, ով համերգային երեկոյի ընթացքում կներկայացնի նաև կատարվող գործերը, հանդես կգա որպես բանախոս և դիրիժոր: