Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լոռի» ՀԸ-ն դիմել է դատարան՝ դատահետքաբանական փորձաքննության հարցով

Հասարակություն
Narine-Avetisyan-another-jpeg-300x226

2017 թ. հոկտեմբերի 23-ին վարույթն իրականացնող մարմինը հրաժարվել է «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե Ավետիսյանի ներկայացուցիչներին տրամադրել  դատահետքաբանական փորձաքննության եզրակացության պատճենը: Այն եզրակացությանը ծանոթանալու հնարավոր տարբերակներից մեկն է և դրա իրավունքը, համաձայն ՀՀ Քրեական դատարավարության օրենսգրքի դրույթների, տուժող կողմն ունի: Հիշեցնենք՝ 2017 թ. սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա բռնության գործադրմամբ խոչընդոտվել է Նարինե Ավետիսյանի լրագրողական, մասնագիտական գործունեությունը, երբ վերջինս փորձել է նկարահանել հորդառատ անձրևի տակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները: Նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու Կազմակերպության փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ճանաչվել են տուժողի ներկայացուցիչներ և մի շարք միջնորդություններ ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին: Քրեական գործի շրջանակում նշանակված դատահետքաբանական փորձաքննության արդյունքներին տուժող կողմը ծանոթացել է 2017 թ. հոկտեմբերի 23-ին, սակայն վարույթն իրականացնող մարմինը, յուրովի մեկնաբանելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, հրաժարվել է եզրակացության պատճենը տրամադրել տուժող կողմին: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ