Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եվ սովորել, եւ աշխատել» սկզբունքը՝ մասնագիտական կրթության հիմքում

Քաղաքականություն
azh-2

ԱԺ-ում այսօր խորհրդարանական լսումներ են «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով։ Քննարկումն ընթանալու է հետևյալ հարցադրումների շուրջ` ՀՀ և ԼՂՀ մասնագիտական կրթության և ուսուցման պետական քաղաքականության առաջնահերթությունները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտի ֆինանսավորման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները, աշխատանքի վրա հիմնված կրթության, ինչպես նաև ինքնաֆինանսավորման հիմքերի օրենսդրական ամրապնդմանն ուղղված առաջարկներ, ՄԿՈՒ ոլորտում ներառական կրթության ներդման օրենսդրական կարգավորումը։ Հիմնական զեկուցողն է ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը։ Քննարկումն անցկացվում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։ Նախարարն իր խոսքում մեկնաբանեց, թե ինչու ժամանակին արհեստագործական ուսումնարաններ սկսեցին քիչ հաճախել` 1990-ականներին աշխատաշուկան թելադրեց այլ մասնագիտություններ, օրինակ` բժշկություն, իրավաբանություն։ Արդյունքում արհեստագործական մասնագիտությունները հետ մղվեցին. «Այսօր բարձրագույն կրթությունը չի կարող ապահովել մասնագիտական աշխատաշուկան»: Եվ սովորել, եւ աշխատել. ըստ նախարարի` սա նաեւ պետք է դնել այսօրվա միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթության հիմքում. «Այս դուալ կրթական համակարգը մենք համարում ենք մեր կրթական բարեփոխումների հիմքը, մանավանդ մի շարք մասնագիտությունների, մասնավորապես շինարարական ուղղություններում ունենք թափուր աշխատատեղեր»: