Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս երկրում մեկ հոգի է պատվիրում». Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման (տեսանյութ)

Քաղաքականություն
ca9e7815ed2fad0f7fd3beecbb9c7f64

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբյանը քիչ առաջ դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը նրան մեղավոր ճանաչեց առաջադրված 2 մեղադրանքներում՝ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև կեղծ փողերի շրջանառության համար։ Սամվել Բաբայանի մարտական ընկերը՝ Սանասար Գաբրիելկյանը, դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, Արմեն Պողոսյանը՝ 2, գործով մյուս ամբաստանյալները՝ Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Դավիթ Հարությունյանը և Ժորա Զաքարյանը՝ 2 տարվա պայմանական ազատազրկման։ Սամվել Բաբայանը դատավճռի հրապարակումից հետո հայտարարեց, որ պատվերը նորմալ կատարվեց. «Այս երկրում մեկ հոգի է պատվիրում»։ Լրագրողի հարցին, այսինքն՝ Սերժ Սարգսյա՞նն է պատվիրատուն, Բաբայանը պատասխանեց. «Դուք ավելի լավ գիտեք»։