Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրգերի և բանջարեղենի ներմուծման դեպքում մինչև 50կգ-ը չի մաքսազերծվում. ՊԵԿ

Տնտեսություն
pek-2

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ թյուր մեկնաբանություններ են տարածել հանրապետություն մրգեր և բանջարեղեն ներմուծելու կարգի վերաբերյալ, հետևաբար Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ,ՀՀ կառավարության 2015 թվականի N 865-Ն որոշման պահանջների և «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» համաձայնագրի համաձայն, ֆիզիկական անձանց կողմիցՀայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող բանջարեղենի և մրգերի 50 կգ-ը չգերազանցող մասը չի համարվում ակնհայտ առևտրային քանակություն, ուստի, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կարող է ներմուծվել ՀՀ տարածք առանց մաքսային վճարների վճարման: Սակայն, միաժամանակ,հիշեցնում ենք, որ, համաձայն 2017թվականի հուլիսի 1-ից ուժի մեջմտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշման, բանջարեղենի և մրգերի միայն մինչև 5կգ-ի Հայաստանի Հանրապետություն (ԵԱՏՄ) տարածք ներմուծումը կարող է թույլատրվել առանց համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի: Այսինքն, ֆիզիկական անձանց կողմից 5կգ-ից ավել (մինչև 50 կգ)մրգերի, բանջարեղենի ներմուծումը ՀՀ տարածք կարող է թույլատրվել բացառապես բուսասանիտարական հավաստագրի առկայության և դրա`մաքսային մարմիններին ներկայացման դեպքում, լրացնելով միայն ուղևորային հայտարարագիր:Հետևաբար ՊԵԿ աշխատակիցների գործառույթները սահմանափակվում են բուսասանիտարական հավաստագրի առկայության մեջհավաստիանալով, և տրամաբանական չէ կոմիտեին  վերագրել գործառույթներ, որոնց հետ նա առնչություն չունի:     ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին