Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵՏՄ-ն մեղավոր չէ, որ ՀՀԿ-ն ընտրություններին 10 հազար դրամ է բաժանել գյուղերում» (տեսանյութ)

Քաղաքականություն
edmon-maruqyan

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով ԵՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ ԵՏՄ-ն մեղավոր չէ, որ ՀՀԿ-ն ընտրություններին 10 հազար դրամ է բաժանել գյուղերում. «ԵՏՄ-ն չէ մեղավորը, որ ՀՀ-ում կան մոնոպոլիաներ ու չեն վերանում. ԵՏՄ-ից առաջ դրանք կային ու կան»: Ըստ նրա՝ ԱԺ այս ամբիոնից ամենահակառուսական ելույթները հնչեցրին ՀՀԿ պատգամավորները. «Դուք եք, որ մեր դարավոր ռազմավարական գործընկերջը այստեղից ներկայացնում եք որպես բոբո: Դուք եք հակառուսական տրամադրություններ քարոզում մեր երկրում: Ու մի անընդհատ շեշտեք՝ եթե մենք դուրս գանք, Ադրբեջանն է մտնելու. Ադրբեջանի աչքերը չեն ուռել ԵՏՄ մտնելու համար, քանի որ նա ազատ առեւտրի կազմակերպության անդամ է: Որոշ ելույթների դեպքում Ֆրունզիկ Մկրտչյանի նման, որ դատարանում բացականչում է, ուզում եմ ասել՝ վայ, մամա ջան, էս ուր եմ ընկել: Մենք դուռը չենք շրխկացնում: Թող զգույշ լինի իշխանությունը, զգույշ լինելը իշխանության համար է, այլ ոչ թե մեզ համար: Մենք համոզված ենք մեր տեսլականի մեջ»: Ելքի այս նախագծի հաջորդ քննարկումը տեղի կունենա ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Խորհրդարանական լսումներն ավարտվեցին: