Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի տրուբա էինք գցել Իրանից, էն էլ սարքեցին մի նեղ շլանգ՝ ՌԴ կառավարման տակ» (տեսանյութ)

Քաղաքականություն
ararat

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն իր ելույթում նշեց, որ բոլոր թվերը ցույց են տալիս, որ խոսքը վերաբերում է ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառությանը, այլ ոչ թե, ասենք, Ղըրղզստանի կամ Բելառուսի հետ. «Մի տրուբա էինք գցել Իրանից, էն էլ սարքեցին մի նեղ շլանգ, ու դա էլ ՌԴ կառավարման տակ դրեցին: Հարաբերությունների ազնվության բաղադրիչն էլ կա՝ եթե ԵՄ համար ընդամենը հումքի շուկա ենք, ապա եկեք ֆիքսենք, որ ՌԴ համար էլ ընդամենը ֆորպոստ ենք քաղաքական առումով, ՌԴ էներգակիրների մոնոպոլ դիրքը աշխարհում գրավելու եւս մեկ կետ ենք»: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ հայտարարեց, որ պետք է ինտեգրվենք մեկ խմբի մեջ. «Հեշտ բան չէ միանգամից մի քանի խմբի մեջ ներգրավվել, քանի որ բոլորն էլ իրենց շահերն ունեն: ԵՏՄ հնարավորություններից շատ վատ ենք օգտվում: Երկու մեսիջով եմ ուզում կսիվել՝ նախ՝ ԵՄ-ում լրջագույն խնդիր է սոցիալական բեւեռացումը, ժողովրդավարական ինստիտուտները չեն կարողանում դա կարգավորել: Մենք ապրելու ենք ոնց կա, քանի որ ՀՀ-ն մի երկիր է, որտեղ օրենքները մի կողմ են, պրակտիկ կյանքը՝ մյուս: (2-րդ) Մենք չենք հակադրում երկու միությունները, այլ համադրելու ենք»: