Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«3,5-4 տարի հետո առանց վիզայի՝ Շենգեն գոտի». Սուրեն Սարգսյանի կանխատեսումները (տեսանյութ)

Քաղաքականություն
Suren

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը մեզ կտա լրացուցիչ հնարավորություններ և միևնույն ժամանակ լրացուցիչ պարտավորություններ։ Ըստ Սուրեն Սարգսյանի՝ չնայած Հայաստանը փոքր շուկա է, բայց այնուհանդերձ կարող է շատ բաներ առաջարկել ԵՄ-ին։ «Ընդհանրապես աշխարհին Հայաստանը շատ բանով չէ, որ կարող է հետաքրքրել, այն առումով, որ բնական ռեսուրսների պաշար չունի. չունենք նավթ, չունենք գազ, մեծ շուկա չենք, որ հետաքրքիր լինենք խոշոր խաղացողներին, սակայն կարծում եմ, որ սա նաև լավ օրինակ է քաղաքական այլընտրանքի, քանի որ ԵԱՏՄ միակ և առաջին անդամ պետությունն ենք, որ ավելի ենք խորացնում մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ»։ ԵՄ-ի  հետ Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագրի ստորագրումից հետո հասարակության մեջ հատկապես ակտիվացան վիզային ռեժիմի մասին քննարկումները, ինչը Սուրեն Սարգսյանը համարում է հասարակության համար կարևոր ակնկալիքներից մեկը. «Հասարակության համար ամենակարևորը ազատ տեղաշարժի իրավունքն է։ Ես կարծում եմ երեքուկես- չորս տարվա ընթացքում մենք ունենալու ենք առանց վիզային ռեժիմ Շենգենյան համաձայնագրի երկրների հետ»։