9,6 տոկոս եկամուտների աճ՝ խոշոր և միջին հարկ վճարողների մոտ

Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017 թվականի 9 ամսում ապահովել է շուրջ 394 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը 34,4 մլրդ. դրամով կամ 9,6 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2016թ. 9 ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել են 7,9 մլրդ. դրամով, իսկ 2017թ. նույն ժամանակահատվածում նվազել՝ 20,3 մլրդ. դրամով, ինչը, հաշվի առնելով 2017թ. հարկային եկամուտների աճը, կազմում է 62,6 մլրդ. դրամ կամ 17,8 տոկոս:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին