Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ավանդական ծիրանի շուկան կորցնում ենք. ներդրումներ չկան ԵՏՄ անդամակցության պատճառով» (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-sargsyan-1

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ որպես տնտեսագետ՝ շատ չի ապավինի թվերին, սակայն հիշեցրեց, որ դեռ 1993թ. ասել է, որ տնտեսական անկախությունը խորը ինտեգրմամբ պետք է պայմանավորել. «ԵՏՄ անդամակցելիս, այո, կան մինուսներ, որոնք կփոխլրացվեն «եւ-եւ»-ի դեպքում»: Ելք խմբակցության Նիկոլ Փաշինյանը ռեպլիկ արեց՝ խոսքն ուղղելով տնտեսագետներին. «Եկեք հիմնականում անդրադառնանք ցուցանիշներին: Օրինակ՝ այս տարի դեպի ՌԴ արտահանվել է 1600 տոննա ծիրան, մինչդեռ անցած տարի՝ 6200 տոննա է եղել: Քանակական առումով ծիրանի արտահանումը նվազել է 3,8 անգամ, գումարային առումով՝ 5,8 անգամ: Ստացվում է՝ ավանդական ծիրանի շուկան կորցնում ենք: Օտարերկրյա ներդրումների հոսքերը ԵՏՄ անդամակցության առաջին տարում եղել է 167,4 մլրդ դրամ, 2-րդ տարում՝ ավելի, քան 118 մլրդ դրամ, 3-րդ տարում՝ ավելի, քան 87 մլրդ դրամ, այս տարվա առաջին կիսամյակում ունենք բացասական մեծություն: Եկեք՝ չեզոք դիքրերից հասկանանք այս ցուցանիշները»: Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, որ ներդրումների տարեցտարի նվազումը պայմանավորված է ՀՀ-ում արդար դատական համակարգի, ազատ, արդար ընտրությունների բացակայությամբ. «Օրենսդրական դաշտի առումով 6-ամսյա իմ պատգամավորական գործունեության արդյունքում տեսնում եմ, որ Կառավարությունը բերում է լավ նախագծեր, որոնք բարելավում են: Լինելով ընդդիմադիր՝ ասում եմ դա: Ի վերջո, ո՞րն է պատճառը, որ չկան ներդրումներ: Պատճառը մեկն է՝ ԵՏՄ անդամակցությունն է»: