Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով ամբաստանյալը պնդեց, որ քննիչն ուղղորդել է իրեն

Հասարակություն
d4b0bf04ba886a8c5e9c61785c432b2c

2017 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով հետազոտվեցին գործով իրեղեն ապացույց ճանաչված առարկաները և հարցաքննվեցին ամբաստանյալները: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ուղեկալի պետ, կապիտան Մհեր Ոսկանյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի երկրորդ մասով, 375 հոդվածի առաջին մասով, 360 հոդվածի երկրորդ մասով), ուղեկալի ավագ, ենթասպա Հովիկ Քալաշյանին  (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի առաջին մասով, 375 հոդվածի առաջին մասով), ինչպես նաև ժամկետային զինծառայող Հարություն Մուրադյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով, 364.1 հոդվածի առաջին մասով՝ երկու դրվագով և 359 հոդվածի երրորդ մասով): Ամբաստանյալ Հովիկ Քալաշյանը հրաժարվեց ցուցմունք տալուց, չպատասխանեց նաև դատավարության կողմերի ու դատարանի հարցերին։ Հրապարակվեցին ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները, որից հետո հայտարարեց, որ դրանցում անճշտություններ կան: Ավելին՝ այստեղ