Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի բասկետբոլիստները լրացուցիչ խաղակեսում զիջեցին Դանիային

Սպորտ
a1hajastan-dania-26.11.

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը 2021թ Եվրոպայի առաջնության որակավորման նախնական փուլի երկրորդ խաղում սեփական դաշտում 71:78 հաշվով զիջեց Դանիայի հավաքականին: Համդիպման հիմնական ժամանակում գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 69:69: Ավաղ, լրացուցիչ հինգ րոպեներում մեր բասկետբոլիստները վաստակեցին ընդամենը երկու միավոր, իսկ դանիացիները՝ 9 միավոր: Այդպիսով, Հայաստանի հավաքականը մրցաշարի առաջին շրջանում տարավ մեկ հաղթանակ եւ կրեց մեկ պարտություն: Երկրորդ շրջանը տեղի կունենա 2018 թվականին: Հաջորդ փուլ մտնելու համար մեր ընտրանին պետք է հաղթի մնացած երկու հանդիպումներում: