Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի է բասկետբոլի հավաքականի հայտացուցակը Դանիայի հետ խաղում

Սպորտ
a1basketbol-2611

Այսօր Երեւանի ԿԱ ՊԵԿ (նախկին «Միկա») մարզադահլիճում տեղի կունենա տղամարդկանց բասկետբոլի Եվրոպայի 2021թ առաջնության նախընտրական փուլի Հայաստան - Դանիա հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այսօր առավոտյան մեր թիմին է միացել նրա անդամ Քրիս Յանկու Օսկիյանը: Այդպիսով, Դանիայի դեմ խաղում մեր հավաքականի կազում հայտավորվել են հետեւյալ խաղացողները. ՝ 1. Ամիրան Ամիրխանով – «Գազպրոմ», Ռուսաստան 2. Լուկաս Ֆիշեր - «Գրան Կանարիա», Իսպանիա 3. Անդրանիկ Չրաբաշ- «Օկապի Աալսթար», Բելգիա 4. Ռայան Բոաթրայթ - «Բեշիքթաշ», Թուրքիա 5. Ալլին Հեսս - «Բազել Ստարվինգս» Շվեցարիա 6. Անդրեյ Կոնստանտինով - «Բարս», Ռուսաստան 7. Արարատ Քոչինյան - «Ուրարտու» 8. Ալբերտ Թադեւոսյան – ՄԳՈՒ, Ռուսաստան 9. Էդգար Բաբայան - «Ուրարտու» 10. Գեորգի Պոդկոլզին - «Արցախ» 11. Կոնստանտին Միրզոյանց - «Արմեցի», Ռուսաստան 12. Քրիս Յանկու Օսկիյան - «Յալովա», Թուրքիա Հայաստան – Դանիա հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է: Հիշեցնենք, որ Եվրոպայի 2021թ առաջնության նախընտրական փուլի առաջին խաղում մեր բասկետբոլիստները Տիրանայում 80:63 հաշվով հաղթել են Ալբանիայի ազգային թիմին: