Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր համաձայնագիրը քաղաքացիներին շոշափելի օգուտ կբերի

Քաղաքականություն
bruxels

Ս.թ. նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այն ստորագրեցին Եվրոպական միության անունից Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ / Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և Հայաստանի Հանրապետության անունից՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:   «Այսօր ստորագրված համաձայնագիրը մարդկանց կյանքում իրական և դրական ազդեցություն կունենա և՛ Հայաստանում և՛ Եվրոպական միությունում: Այն մեզ թույլ կտա ամրապնդել համագործակցությունն անվտանգության հարցերում՝ մասնավորապես դիմակայության ամրապնդման միջոցով, բարելավել ներդրումային միջավայրը՝ խթանելով աճ և ստեղծելով աշխատատեղեր,և գտնել շրջական միջավայրի առումով բարենպաստ լուծումներ՝ օգնելու համայնքներին բարգավաճել և բիզնեսները զարգացնել», նշել է ԵՄ Բարձր ներկայացուցիչ / փոխնախագահ Ֆեդերիկա  Մոգերինին:    «Սա մեր երկարաժամկետ նպատակն է եղել՝ ունենալ հավակնոտ համաձայնագիր, որն ավելի լավ կարտահայտի Հայաստանի հետ մեր գործընկերության գերակայությունները, կօգնի դիմակայել մարտահրավերներին և լավագույնս օգտվել առկա հնարավորություններից՝ ավելի սերտ համագործակցության միջոցով»: Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը կամրապնդի քաղաքական երկխոսությունը և ամուր հիմք կստեղծի տնտեսական և սոցիալական  բարեփոխումների շարունակման համար: Ստորև նշված են որոշ կոնկրետ ուղղություններ, որտեղ նոր համաձայնագրով ակնկալվում է լրացուցիչ օգուտ  Եվրոպայի և Հայաստանի քաղաքացիների համար. Ներդրումային միջավայրի բարելավում.  Կարգավորող ավելի լավ միջավայրը կբարելավի հայաստանյան և ԵՄ ընկերությունների համար բիզնես միջավայրի և ներդրումային հնարավորությունները՝ խրախուսելով հայաստանյան ընկերություններին  վաճառել ավելի շատ ապրանքներ և ծառայություններ Եվրամիությանը և ԵՄ ընկերություններին բացել մասնաճյուղեր Հայաստանում, որը կնպաստի տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը:  

  • Ավելի հզորացված քաղաքացիական հասարակություն. Կստեղծվի հայաստանյան և ԵՄ կազմակերպություններից բաղկացած անկախ քաղհասարակության հարթակ՝ մշտադիտարկելու Համաձայնագրի իրականացումը:
  • Ավելի ապահով կենսամիջավայր. ԵՄ և Հայաստանը կընդլայնեն համագործակցությունը՝ կանխարգելելու և պայքարելու հանցագործության դեմ, ներառյալ ահաբեկչության:
  • Գնումների ավելի արդար և թափանցիկ ընթացակարգեր. Հայտամրցույթների հրապարակման և հայտերի ուսումնասիրման ընթացակարգերի ավելի հստակ կանոնները կօգնեն կանխելու կոռուպցիան և խտրականությունը:
  • Ապրանքների անվտանգության բարելավում և սպառողների պաշտպանվածության բարձրացում.  Հայաստանը հետամուտ կլինի ԵՄ չափանիշների հետ տարբերությունների նվազեցմանը, որն ուղղված կլինի սպառողների առողջության և անվտանգության լրացուցիչ պաշտպանությանը:
  • Ավելի մաքուր և առողջ շրջակա միջավայր. ԵՄ աջակցություն կցուցաբերի Հայաստանի կողմից շրջակա միջավայրի ԵՄ չափորոշիչների ընդունմանը, ինչպես նաև էներգիայի մաքուր աղբյուրների զարգացմանը:
Այս Համաձայնագրով ԵՄ-Հայաստան գործընկերությունը կշարունակվի խարսխվել և հիմնվել մեր ընդհանուր սկզբունքների և ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամուր հանձնառության վրա: