Ինչ է տվել վիզաների ազատականացումը Վրաստանին և ինչ կտա Հայաստանին. հեռուստակամուրջ (տեսանյութ)

«Ա1+»-ի կազմակերպված հերթական հեռուստակամուրջի թեման միգրացիան է, որին մասնակցում են Թբիլիսիից «Մարդու ներդաշնակ զարգացում» ՀԿ ղեկավար Նանա Նազարովան և Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի տնօրեն Ստեփան Գրիգորյանը:

Քննարկվում են երկու երկրներին հուզող խնդիիրներն այս ոլորտում:

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ այսօր Հայաստանից արտագաղթի պատճառները փոխվել են. եթե նակինում մադիկ արտագաղթում էին հիմնականում սոցիալական խնդիրների պատճառով, ապա վերջին տարիներին Հայաստանից արտագաղթում են հեռանկարի բացակայության պատճառով, հեռանում է նաև կայացած և ապահով խավը:

«Ի տարբերություն հայերի, վրացիներն ավելի շատ են կարոտում հայրենիքը»,- կարծում է վրացի փորձագետը: Նա հիշում է՝ իր ծանոթներից քանիսն են ընկճախտի մեջ ընկել հայրենիքից հեռանալով;

Ուր են արտագաղթում երկու երկրներից, որոնք են հիմնական պատճառները, և արդյոք ինչպես է կարգավորվում հարցը՝ կապված ԵՄ պահանջների հետ:

Դիտեք տեսանյութը