Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեռական սկանդալներ ԱՄՆ նախագահների մասնակցությամբ (տեսանյութ)

Քաղաքականություն
amn-nax

Ամերիկայի ձայն Նախագահ Լինդոն Ջոնսոնը փայլուն օրենսդիր եւ հաջողակ ղեկավար էր, սակայն նա եղել է նաեւ հայտնի կնամոլ: Նա առաջինը չէր: Պատմաբանների խոսքով, Թոմաս Ջեֆերսոնը երեխաներ ուներ իր ստրուկ Սալլի Հեմմինգզից: Պատմաբան Ռիվզի խոսքով, նախագահների կողմից ամուսնական երդման խախտումը զարմանալի չէ. «Ի՞նչ է քաղաքականությունը, եթե ոչ՝ գայթակղություն»: Ջոն Քենեդին հայտնի էր բազմաթիվ սիրախաղերով Սպիտակ տունը զբաղեցնելու ընթացքում: Սակայն, հասուն մարդկանց միջեւ կողմերի համաձայնությամբ սեռական հարաբերությունները չեն արգելվում. «Այստեղ կարեւոր է պարզ տարբերակել 14 տարեկան աղջկան հետապնդող մարդուն մյուսից, ով սեռական հարաբերություններ ունի չափահաս կնոջ հետ նրա համաձայնությամբ», - նշում է Կալիֆոռնիայի համալսարանի իրավաբան Արիելա Գրոսը: Բիլ Քլինթոնի սեռական սկանդալը զարգանում էր համացանցի տարածման արեւածագին: «Քլինթոնի բախտը բերեց, համացանցի զարգացման այսօրվա պայմաններում նրան պաշտոնազրկելու էին», - նշում է Ռիչարդ Ռիվզը: Դոնալդ Թրամփի՝ 2005-ին արված եւ 2016-ին հրապարակված ձայնագրությունները՝ նույն շարքից էին: «Կանանց մարմնի ինտիմ մասերին դիպչելն անշուշտ հանցանք կլիներ, սակայն, մեր միակ ապացույցներն այս դեպքում նրա սեփական բառերն են», - ընդգծում է Գրոսը: Ռիչարդ Ռիվզի խոսքով, պետք է հիշել նաեւ, որ տղամարդիկ սիրում են ուռճացնել իրենց արկածները: Ավելին, կինն ու տղամարդը կարող են տարբեր ձեւով գնահատել իրենց միջեւ տեղի ունեցած նույն դրվագը: Միանշանակ է միայն, որ սեռական ոտնձգությունների զոհերն իրենց ավելի ինքնավստահ են զգում, ու թեեւ ոչ բոլոր մեղադրանքներն են հավաստի, իշխանություն ունեցող անձինք չեն կարող այլեւս փակ դռների հետեւում կատարել իրենց արարքները: