Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավելյալ տնտեսական հնարավորություններ. ՍԴՀԿ-ն ողջունում է

Քաղաքականություն
cda3de50f6546b8a33ba4be8c5e20667

ՍԴՀԿ հայտարարությունը Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև Բրյուսելում ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործունեության» համաձայնագիրը: ՍԴՀԿ ԿՎ-ն վստահ է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է լուծել իր արտաքին և ներքին մարտահրավերները՝ միայն և միայն հավասարակշռված արտաքին քաղաքականություն իրականացնելով բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ: Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու, ինչպես նաև ԵՄ-ի հետ այս համաձայնագրի կնքումը հնարավորություն է տալիս թշնամական շրջափակման պայմաններում դուրս չմնալ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական կարևորագույն տնտեսական և քաղաքական գործընթացներից, ինչպես նաև հավելյալ տնտեսական հնարավորություններ կիրառել՝ Հայաստանի սոցիալական և տնտեսական վիճակը բարելավելու և բարեփոխումները շարունակելու համար: ՍԴՀԿ ԿՎ-ն ընդգծում է, որ Արցախի խնդրի արդարացի լուծման հնարավոր մեխանիզմներից մեկը ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների հետ բարիդրացիական և խորացված գործընկերային հարաբերություններն են:   Ապագայում, ԵՄ անդամ երկրների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առանց վիզային ռեժիմի ուղևորությունները միանշանակ նպաստելու է ինտեգրացիոն գործընթացների, ինչպես նաև քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խորացմանը, որը բխում է մեր երկրի և նրա քաղաքացիների շահերից:   ՍԴՀԿ Կենտրոնական վարչություն