Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ֆուտբոլասերները չեն վստահում Ժոզե Մոուրինյոյին. ամփոփում (տեսանյութ)

Քաղաքականություն
884c0059b53691ff07f6b7d7a331eea6

«Ա1+»-ի կողմից անցկացված հարցման արդյունքներով հայ ֆուտբոլասերները Հենրիխ Մխիթարյանի վերջին ժամանակներին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում չընդգրկվելու փաստը բացատրում են մարզչի գործոնով: Այդպիսի կարծիք են հայտնել քվեարկողների 21 տոկոսը: Նրանք համոզված են, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այժմ այնքան էլ չի վստահում Հենրիխ Մխիթարյանին: Հավասար քանակությամբ ֆուտբոլասերներ համարում են, որ մեր ֆուտբոլիստը հիմնական կազմից դուրս է մնում վատ մարզավիճակի պատճառով, որն անհանգստանալու տեղիք է տալիս, կամ էլ չի դիմանում ներքին թիմային մրցակցությանը, որը վերջերս բավականին սրվել է, քանի որ վնասվածքից հետո շարք են վերադարձել կիսապաշտպաններ Պոլ Պոգբան, Մարուան Ֆելաինին եւ Խուան Մատան: Ձեզ ենք ներկայացնում հարցման ամբողջական արդյունքները.   Հարցում. Ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ չի խաղում Հենրիխ Մխիթարյանը. Պատասխաններ. 1. Մարզչի անվստահություն՝ 21 տոկոս 2-3. Վատ մարզավիճակ, պետք է անհանգստանալ՝ 18 2-3. Թիմային ներքին մրցակցություն՝ 18 4-5. Հոգեբանական գործոն՝ 12 4-5. Խաղաոճի անհամապատասխանություն (Մխիթարյանի ոճը չի համապատասխանում իր թիմի խաղաոճին)՝ 12 6. Վատ մարզավիճակ, անհանգստանալ պետք չէ՝ 9 7. Այլ պատճառներ՝ 8 8. Նախկին վնասվածքներ (նա պետք է շատ աշխատի, որ վերականգնի իր տեղը թիմի մեկնարկային կազմում)՝ 2 Նշենք, որ  հնչել և հնչում են մեկնաբանություններ, որ անգլիական ակումբը ցանկանում է նոր խաղացող հրավիրել Հենրիխ Մխիթարյանի դիրքում: Սակայն պետք է նշենք, որ մեր ֆուտբոլիստը 2016 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով: Դա նշանակում է, որ անգլիական ակումբը կամ պետք է հարմար գնով վաճառի հայազգի ֆուտբոլիստին, կամ էլ ֆինանսական մեծ վնասներ կրի պայմանագիրը չեղարկելու համար: Հարցումը դեռ ակտիվ է, կարող եք մասնակցել ստորեւ: