Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախաստորագրվեց ՀՀ- ԵՄ միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրը (տեսանյութ)

Քաղաքականություն
9354_hq

Նոյեմբերի 24–ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ Եվրոպական հանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության ավիացիոն համաձայնագրերի վարչության ղեկավար Կառլոս Բերմեջո Ակոստայի ներկայությամբ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ԵՀ շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության կողմից գլխավոր բանակցող Կլաուս Գեյլը նախաստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրը։ Համաձայնագիրը, կողմերի համար սահմանվող մի շարք առավելությունների թվում, նախատեսում է նաև ՀՀ կողմից ԵՄ միասնական ավիացիոն գոտուն միանալու հնարավորություն, ինչպես նաև Հայաստանում ավիացիոն ոլորտում եվրոպական լավագույն փորձի ներդրում։ Համաձայնագիրը կբերի լրացուցիչ 87.000 ուղևոր և ավելի քան 16 մլն եվրո՝ առաջիկա 5 տարիներին: