Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես ոչ մի հակափաստարկի չեմ պատասխանում. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

Տնտեսություն
23972777_10210785814664418_821011040_n

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը չի մեկնաբանում այն հակափաստարկները, որ Առինջ մոլ, Փեթակ, Սուրմալու տոնավաճառները չպետք նույն հարթության մեջ դիտարկել ու համեմատել նրանց 10 ամսվա շրջանառությունը. «Ես ոչ մի հակափաստարկի չեմ պատասխանում, հակափաստարկ բերողներին ասեք՝ թող մեկնաբանեն: Փաստարկը բերել ենք, բավարար է՝ թվեր ենք ներկայացրել: Ով կասկածի տակ է դնում, գնացեք՝ նրանց հարցրեք: Վարդան Հարությունյանը մասնակցում էր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Արդյո՞ք ՊԵԿ-ը ընդառաջ կգնա առեւտրականներին. «Օրենքի շրջանակներում բոլորը պետք է աշխատեն: Իրենք են աղմկում, մենք չենք աղմկում, ինձ մի հարցրեք»: ՊԵԿ նախագահը որոշեց այսքանով սահմանափակել լրագրողների հետ հարցուպատասխանը, սակայն քիչ անց միտքը փոխեց եւ անդրադարձավ նաեւ ստվերի դեմ իրենց ձեռնարկած քայլերին. «Նրանց, որոնց ստվերի անձնագիր ենք ներկայացրել եւ այդ ստվերի ի հայտ բերելու հաշվին կարողացել ենք լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջեում, բնական է, որ զգոնացել են արդեն»,- ասաց նա: Թե ստվերը հատկապես որտեղ է գերակշռում, որ տնտեսվարողներն են չարաշահումներ թույլ տալիս, ՊԵԿ նախագահը խոստացավ եկող շաբաթ հրապարակել ինչպես խոշոր, այնպես էլ ՓՄՁ ոլորտի ցանկը. «Բոլոր տեղերում էլ ստվեր կա՝ փոքրի տակ կարող է թաքնված լինել խոշորը: Էսօրվա բյուջեի մուտքերի ապահովումը ոչ թե ՓՄՁ հաշվին է, ոնց որ պատերի տակ խոսում են, այլ հիմնական, մեծ առյուծի բաժինը խոշորի վրա է»: Ըստ մամուլի հրապարակումների՝ «ՆորՖոլկ Քոնսալթինգ» ընկերությունը օֆշորային է եւ պատկանում է Վարդան Հարությունյանին: «Ոչ թե հերքում եմ, այլ միաշնանակ նման բան չկա»: Այն հարցին, թե 2018թ. ապրիլի 9-ից հետո, երբ Սերժ Սարգսյանի լիազորությունները կավարտվեն եւ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, արդյո՞ք  իրեն տեսնո՞ւմ է նոր Կառավարության կազմում, Վարդան Հարությունյանն պատասխանեց՝ ինքը չէ, որ դա պետք է որոշի: