Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը ստուգել է «Սանիթեք» ընկերության պատրաստվածությունը ձմռանը

Հասարակություն
001

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը և պետի տեղակալ, Երևանի օպերատիվ շտաբի պետ Արտեմ Աբրահամյանը ստուգել են  «Սանիթեք» ընկերության պատրաստվածությունը ձմռանը: Ըստ ստուգայցի արդյունքների՝ բոլոր մեքենասարքավորումները նախապատրաստված են, անվադողերն ու խոզանակները փոխարինվել են նորերով, ինչպես նաև ներգրավվել են լրացուցիչ աշխատակիցներ: Մեքենասարքավորումները նաև գործարկվել են, ստուգվել է դրանց տեխնիկական վիճակը: Նշվել է, որ տարբեր ընկերությունների հետ ձեռք են բերվել համաձայնություններ՝ առաջացած տեխնիկական խնդիրներն արագորեն լուծելու համար: Միաժամանակ կուտակվել է անհրաժեշտ ծավալի աղ ու ավազ. ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ դրանք բաշխվելու են ոչ թե երկու, այլ՝ միաժամանակ չորս պահեստներից՝ աշխատանքների նպատակայնությունն ապահովելու համար: Աղ ու ավազ է բաշխվել նաև մայրաքաղաքի վարչական շրջանների դպրոցներին, մանկապարտեզներին, մշակութային տներին՝ ներքին բակային տարածքներում օգտագործելու համար: Քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը կարևորել է նաև բնակիչների կողմից անվտանգության կանոնների պահպանումը՝ հատկապես վտանգավոր համարելով մաշված կամ ոչ ձմեռային անվադողերով երթևեկելը: