Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ՝ «Ալաշկերտ» - «Փյունիկ». առաջատարը նոր քննության կենթարկի մրցակցին (տեսանյութ)

Սպորտ
a1alashkert-pyunik-1

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կմեկնարկի 14-րդ տուրը: Անդրանիկ խաղում «Ալաշկերտը» սեփական դաշտում կընդունի «Փյունիկին»: Հայաստանի գործող չեմպիոնն այս մրցաշրջանում նույնպես հաջող է հանդես գալիս եւ ներկայումս 27 միավորով վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդող «Գանձասար-Կապանն» արդեն ետ է մնում 7 միավորով: Իսկ ահա հանրապետության ամենատիտղոսակիր թիմը՝ Երեւանի «Փյունիկը», 12 խաղում տարել է ընդամենը երկու հաղթանակ եւ առայժմ 11 միավորով զբաղեցնում է նախավերջին 5-րդ տեղը: Ընթացիկ առաջնությունում թիմերն արդեն երկու անգամ հանդիպել են իրար հետ: Առաջին խաղաշրջանում «Ալաշկերտը» սեփական դաշտում ջախջախել է «Փյունիկին» 5:1 հաշվով, իսկ երկրորդում հյուրընկալվելիս բավարարվել է նվազագույն հաղթանակով՝ 1:0: «Ալաշկերտ» - «Փյունիկ» հանդիպումը կմեկնարկի ժամը 15:00-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ մեր կայքէջում՝ ստորեւ: a1+alashkert - pyunik 2 a1+alashkert - pyunik 3