Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անահիտ Բախշյանը պահանջում է անմոռուկը փոխարինել պետական խորհրդանիշերով (տեսանյութ)

Քաղաքականություն
kostyum-lam

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում հրապարակել է իր և Սերժ Սարգսյանի լուսանկարը հետևյալ մակագրությամբ. «Երբ գերհագեցած ծրագրում հանկարծ մի պահ կարողանում ես հանգիստ շփվել Նախագահի հետ»։  Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը նկարի մեկնաբանություններում դիմել է Արմեն Աշոտյանին. «Հարգելի պարոն Աշոտյան, ի՞նչ կլինի, որ բոլոր պաշտոնյաներիդ, առավել ևս ՀՀ նախագահի կոստյումի լամբակներին փակցնեք հայոց խորհրդանիշները՝ դրոշը կամ զինանշանը, կամ երկուսը մեկտեղեք ու փակցրեք, դա պատիվ է ցանկացած հայի ու հատկապես հայաստանցու համար, էլ չեմ ասում՝ ՀՀ նախագահի: Թե չէ օտարները կարծելու են անմոռուկն է մեր պետության խորհրդանիշը: Չեք տեսե՞լ օտար քաղաքական պաշտոնյաներն ինչ են փակցնում իրենց կոստյումների լամբակներին:Կարծում եմ սա նույնպես կարևոր է հատկապես քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների համար, պահանջում եմ բոլորից կրել մեր պետական խորհրդանիշները ու հատկապես ՀՀ նախագահից»: