Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուք տեսե՞լ եք, որ մի բանի մենք միանանք և ամբողջովին կատարենք» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
larisa

«Ի վերջո մենք չենք մտնում Եվրամիություն, նախևառաջ մեզ ոչ մեկ այնտեղ չի էլ հրավիրում»,- այսօր մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Լարիսա Ալավերդյանը՝ այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով Բրյուսելում ՀՀ-ԵՄ սպասվող համաձայնագրի ստորագրմանը։ Լարիսա Ալավերդյանը կարևորում է  Հայաստանի ու Եվրոպական միության միջև կնքվելիք գործընկերության համաձայնագիրը, որը նախաստորագրվել էր այս մարտին՝ Երևանում։ Նա համարում է, որ պետք է համատեղել ազգային շահը և մշակութային, հոգևոր արժեքները տարբեր սյուբյեկտներից բաղկացած Եվրամիության հետ, քանի որ մենք շատ բան ունենք սովորելու Եվրամիությունից։ «Եթե դու քեզ հեռու ես պահում այդ խառը վիճակներից, դու չկաս, քեզ հաշվի չեն առնում, դու գործող սուբյեկտ չես և դիտող ես կամ օբյեկտ, որի հետ աշխատում են այս կամ այն ուժերը»,- ասում է Լարիսա Ալավերդյանը։ Միևնույն ժամանակ փաստում է, որ հարցը ոչ այնքան բուն  համաձայնագրի ստորագրման մեջ է, որքան Հայաստանի հետագա քայլերի մեջ. «Դուք տեսե՞լ եք, որ մի բանի մենք միանանք և ամբողջովին կատարենք։ Այստեղ ինձ համար մեծ խնդիր է, թե մեր իշխանությունները ինչ կքաղեն այդտեղից, որովհետև քաղելու բան այդտեղ կա»։  Լարիսա Ալավերդյանը անդրադարձավ նաև «Զվեզդա» հեռուստաալիքի աղմկահարույց հաղորդմանը, որտեղ  անդրադարձ էր եղել ՀՀ-ի եւ ԵՄ-ի համագործակցությանը ու սպասվող համաձայնագրի ստորագրմանը, և հաղորդավարուհին իրեն ոչ կոռեկտ ձեւակերպումներ էր թույլ տվել. «Մենք նման ենք սիրված երեխայի, ում հանկարծ վատ բան են ասել։ Մենք երեխա չենք, ի դեպ սիրված էլ չենք այդքան, այնպես որ, եղեք սթափ։ Դրանք պետական հարաբերություններ են և պետությունը ներկայացնող ամենատարբեր ուժերը ունեն հնարավորություն՝ Ռուսաստանում արտահայտել իրենց միգուցե պետական կարծիքի հետ չհամընկնող կարծիք»,-նշեց Լարիսա Ալավերդյանը։