Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանկական Եվրատեսիլ 2017»-ի օնլայն քվեարկության առաջին փուլն սկսված է (տեսանյութ)

Հասարակություն
misha-634x445

Նոյեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի օնլայն քվեարկության առաջին փուլը սկսվում է այսօր՝ նոյեմբերի 24-ին, www.junioreurovision.tv կայքում: Քվեարկել ցանկացողները www.junioreurovision.tv կայքում պետք է դիտեն բոլոր երգերի կարճ տարբերակները և միայն դրանից հետո մուտք կունենան դեպի քվեարկության հարթակ։ Այնուհետև քվեարկողը հնարավորություն կունենա դիտելու ավելի երկար՝ մեկ րոպե տևողությամբ հատվածներ յուրաքանչյուր մասնակցի փորձից և նոր հնարավորություն կունենա միաժամանակ քվեարկել մինչև 5 մասնակցի օգտին: Քվեարկության առաջին փուլը կավարտվի կիրակի օրը՝ նոյեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 18։59-ին։ Օնլայն քվեարկության արդեն երկրորդ փուլը կմեկնարկի շոուի ժամանակ և կսկսվի վերջին ելույթից հետո։ Այն կտևի 15 րոպե: Քվեները կուղարկվեն «Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության թիմին, որը դրանք ցուցատախտակի վրա կվերածի միավորների: Բոլոր օնլայն քվեները կգումարվեն և կկազմեն վերջնական արդյունքի 50 տոկոսը։ Իսկ արդյունքի մյուս 50 տոկոսը կորոշի ազգային ժյուրին, որի կազմում կլինեն երաժշտական ոլորտի պրոֆեսիոնալներ և երեխաներ։ Նոյեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթին առաջին անգամ օնլայն քվեարկության միջոցով հեռուստադիտողը կարող է որոշել հաղթողին: Նշենք, որ Հայաստանը ներկայացնող Միշան 16 մասնակիցների թվում ելույթ կունենա չորրորդը և հանդես կգա «Բումերանգ» երգով: Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ: 2016 թվականին նա մասնակցել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթին և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: