Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ և ՌԴ Մրցակցային մարմինները  պաշտպանեցին  «Դուստր Մարիաննա»-ի շահերը ՌԴ տարածքում  

Պաշտոնական
shaboyan

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի ուսումնասիրությունների հիման Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային ծառայությունը «Դուստր Մարիաննա» ընկերության գործով հարուցել էր վարչական վարույթ: Երկու երկրների  մրցակցային մարմինների համատեղ աշխատանքների արդյունքում հակամենաշնորհային ծառայությունը կայացրեց որոշում, որն ամբողջովին պաշտպանում է ՀՀ Մրցակցային մարմնի տեսակետը: Ռուսական «Дебор» և «Ногинский пищевой комбинат» ընկերությունների գործողությունները համարվել է անբարեխիղճ մրցակցության դրսևորում, ինչի համար վերջիններս ենթարկվել են ֆինանսական պատասխանատվության: Հիշեցնենք, որ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Դուստր Մարիաննա» ընկերությունը մի քանի ամիս առաջ դիմում էր ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին՝  հայտնելով, որ իր արտադրանքը ռուսական շուկայում իրացնելիս՝ հանդիպել է որոշակի խնդիրների:  Մասնավորապես,  Ռուսաստանում սննդամթերքի արտադրությամբ զբաղվող խոշորագույն  «Дебор» և «Ногинский пищевой комбинат» ընկերությունները խոչընդոտում են «Դուստր Մարիաննայի» կողմից «MARIANNA» ապրանքային նշանով կաթնամթերքի մուտքը ռուսաստանյան շուկա: Խնդիրը այն էր, որ ըստ վերոնշյալ ընկերությունների, իրենք հանդիսանում են «МАРИАННА» և «Marianne» ապրանքային նշանների իրավատերերը և հայկական ընկերությունը չի կարող այդ անվանումով արտադրանք ներկայացնել ռուսական շուկայում: ՀՀ ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրելով խնդիրը, հանգել էր այն եզրակացության, որ ընկերությունների վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է  և այն ուղղված է «Դուստր Մարիաննայի» արտադրանքի իրացումը ՌԴ-ում կանխելուն, հետևապես նաև մրցակցության սահմանափակմանը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ խնդիրը առաջացել է ՌԴ-ում,  ՀՀ մրցակցային մարմինը դիմել է գործընկերներին՝ ներկայացված խնդիրը Ռուսաստանի մրցակցային օրենսդրության խախտման տեսանկյունից ուսումնասիրելու և հայկական արտադրանքի անարգել մուտքը ռուսական շուկա ապահովելու նպատակով:  ՏՄՊՊՀ