Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

LIVE. Երկու ժամից կստորագրվի ԵՄ հետ համաձայնագիրը․ լրացվող (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
EU

 17․30  ԱԼԳ հռչակագիրը  ստորագրվել է բոլոր երկրների կողմից։ Այն արդեն հանրայնացվել է։ Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է ժամը 16․15-ին՝ Բրյուսելի ժամանակով։ 16․30  Քիչ առաջ լրագրողներին տեղեկացրին, որ ամենայն հավականությամբ հայկական պատվիակությունն առանձին ասուլիս չի տա։ Համաձայնագրի ստորագրման հետ կապված դեռ տեղեկատվություն չկա։ 15․00 Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի տեքստը պատրաստ է, բայց չեն բացառվում անակնկալները: « Իմ տեղեկություններով՝ բոլոր ոչ հստակ հարցերը հստակեցվել են, և ես հույս ունեմ, որ մենք վերջին վայրկյանին անակնկալ չենք ունենա, ու երկրների ղեկավարները կկարողանան պաշտոնապես ընդունել այն: Հռչակագիրը դեռևս չի ընդունվել, այն սովորաբար ընդունվում է հանդիպման ավարտին, բայց ես կարծում եմ, որ մենք առանց էական փոփոխությունների կունենանք հռչակագիրը»,- քիչ առաջ ասել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչը։ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի տեքստում ընգրկվել էին ոչ հայանպաստ ձևակերպումներ, որոնք  առավոտյան դեռ հստակեցված չէին։ 14.00 Սերժ Սարգսյանը  «Ազատության» հարցին ի պատասխան ասել է, որ գագաթնաժողովը այն տեղը չէ, որտեղ պետք է քննարկվի ղարաբաղյան խնդիրը։ «Ես չեմ կարծում, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն այն հարթակն է, որտեղ պետք է քննարկենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները։ Ղարաբաղի խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և Եվրամիությունն ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Դա ամբողջովին մեզ բավարարում է», - ընդգծել է Սերժ Սարգսյանը։ 13․42  Մամուլի կենտրոնում մոլդովացի լրագրողը ասում է, թե ինչ պատասխան է ստացել Սերժ Սարգսյանից, երբ հեռվից հարցրել է՝ ինչ ակնկալիք ունեք ԵՄ -ի հետ ստորագրվելիք համաձայնագրից։ «Միայն լավը»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ առանց նրան մոտենալու։ Նա այնքան հեռվից է պատասխանել, որ տեսախցիկներով հնարավոր չէ նրա խոսքը հասկանալ։ Մոլդովացի լրագրողը, որը կանգնած էր առաջին շարքերում, պնդում է՝ հենց այդպես էլ պատասխանել է Սերժ Սագսյանը։   13.17 Լավ կադր ունենալու համար,  ամեն քայլի կդիմեն: Այս լրագրողը կես ժամից ավել այս դիրքում էր  կանգնել։   lragrox 12. 40 Լրագրողները, որոնց երկրների ղեկավարները ժամանել են, կամաց–կամաց լքում են սրահը, որտեղ նաեւ բոլոր պատվիրակությունների դրոշներն են։ Հայաստանի դրոշին մոտենալ դժվար է. ադրբեջանցի լրագրողները նկարահանվում են. հայկական դրոշի ձախ կողմում Ադրբեջանի դրոշն է, աջում՝ Եվրամիության։ 12. 12 Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մոտենում է իրեն սպասող լրագրողներին։ ԵՄ–ից հեռացած երկրի համար կարեւոր է անվտանգ հարեւանությունը։ Օրակարգում ԱԼԳ—ն է, բայց չի ժխտում ՝այլ կարեւոր հանդիպումներ էլ են սպասվում ։ 12. 05 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարցերի չպատասխանեց։ Ալիևին լրագրողները փորձեցին հարցեր տալ, սակայն նա անցավ՝ կրկին ձեռքով անելով։ 11. 45 Ժամանեց նաև Սերժ Սարգսյանը։ Նա անցավ այն պահին, երբ Բելառուսի ներկայացուցիչը հարցերի էր պատասխանում։ Նա ձեռքով արեց, ինչ-որ բանա սաց, որ հեռավորությունից լսելի չէր։ 11. 30 Երկու հարյուրից ավելի տեսախցիկներ այս պահին սպասում են ԱԼԳ համաժողովին մասնակցող նախագահների ժամանելուն։ Առավոտյան ժամը վեցից արդեն լրագրողները ոտքի վրա են։ Դեպի ԵՄ շենք ճանապարհներին հսկողություն է։ Բրյուսելում ժամը 11.00-ին մեկնարկում է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը։ Եվրամիության ու Արևելյան գործընկերության վեց երկրների առաջնորդներն այսօր կհանդիպեն Բրյուսելում՝  խորացնելու կապերը Միության և նախկին խորհրդային հանրապետությունների միջև: Այս գագաթնաժողովին սպասվում է Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագրի կնքում Հայաստանի հետ:  Հիշեցնենք, 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը հրաժարվեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից և ստորագրեց Մաքսային միությանը, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հուշագիրը։ Տարիներ անց՝ 2017-ի մարտին, Հայաստանը և Եվրամիությունը հարաբերությունները խորացնելու համար նախաստորագրեցին մեկ այլ՝ համապարփակ շրջանակային համաձայնագիր, որը քիչ հավակնոտ է, քան Ասոցացման համաձայնագիրը: Գագաթնաժողովին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։