Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեռուստամարաթոն 2017-ը հավաքեց 12.505.456 մլն ԱՄՆ դոլար

Պաշտոնական
donate

Կայացավ «Բերքառատ Արցախը»՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ը։ Հեռուստամարաթոնի ընթացքում արձանագրվեց 12.505.456  մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։ Գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի. նախ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայվելու են արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։ Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:  donate1 Այս տարվա խոշոր բարերաներն են. Անանուն բարերար /ԱՄՆ/- 2.500.000 ԱՄՆ դոլար Սամվել Կարապետյան- 2.250.000 ԱՄՆ դոլար Զանգեզուրի Պղնձամոլիբդենային գործարան- 350.000 ԱՄՆ դոլար Սամվել Ալեքսանյան- 200.000 ԱՄՆ դոլար Վարդանյանների ընտանիք- 125.000 ԱՄՆ դոլար Վարուժան Գրիգորյան- 100.000 ԱՄՆ դոլար Բարսեղ Բեգլարյան-100.000 ԱՄՆ դոլար Անանուն բարերար /ԱՄՆ/-100.000 ԱՄՆ դոլար Բաղդասարյանների ընտանիք-/ԱՄՆ/-100.000 ԱՄՆ դոլար Հենրիկ Տեր-Ղուկասյան /Իրան/- 100.000 ԱՄՆ դոլար Վալեքս Գրուպ- 100.000 ԱՄՆ դոլար Վահե Կարապետյան- 60.000 ԱՄՆ դոլար Ժան Մարի Ատամիան- 50.000 ԱՄՆ դոլար Ալբերտ Բոյաջյան-50.000 ԱՄՆ դոլար maraton Հ.Գ. Տվյալները կարող են փոփոխվել: Հեռուստամարաթոնի գլխավոր հովանավորն էր Inecobank-ը, հեռարձակման հովանավորը՝ Unibank-ը։ Հայաստան համահայկական հիմնադրամ