Կոտրել են Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջը

Քիչ  առաջ կոտրել են Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական  ֆեյսբուքյան էջը։

Նրա գլխավոր նկարը փոխել են, փոխարենը տեղադրել են գրություն, որտեղ գրված է.  «Հեյ Հենրիխ։ Կռահի, թե ինչ է տեղի ունենալու վաղը։ Պատրաստ եղիր։ Ես պատրաստվում եմ գողանալ սոցկայքի քո էջը և որոշ կարևոր բաների մասին խոսել»։