Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ձեռքից բաց թողեց հաղթանակը

Սպորտ
a1aronyan-2311

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը Պալմա դե Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» խաղարկության 7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց հունգարացի Ռիժարդ Ռապորտի հետ:   Պարտիան անցավ անչափ հետաքրքիր պայքարում: Սկզբում դիրքային առավելություն ստացան սպիտակները, բայց սեւերով հանդես եկող Լեւոն Արոնյանը ոչ միայն հավասարեցրեց դիրքը, այլ ինքը շահեկան վիճակում հայտնվեց: Սակայն էնդշպիլում մեր շախմատիստին չհաջողվեց զարգացնել առավելությունը եւ 79-րդ քայլից հետո ստիպված հաշտություն կնքեց:   Այդպիսով, 7-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանն իր ակտիվում ունի 4,5 միավոր եւ շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Ութ շախմատիստ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը, Պյոտր Սվիդլերը, Պենտալա Հարիկրիշնան,Դմիտրի Յակովենկոն, Եվգենի Տոմաշեւսկին եւ Ռիչարդ Ռապորտը վաստակել են 4-ական միավոր եւ կիսում են 2-9-րդ հորիզոնականները:   Վաղը կկայանան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կհանդիպի Եվգենի Տոմաշեւսկու հետ: