Հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնը կփակվի ֆինանսների պատճառով. Հետք (տեսանյութ)

10-ամյա Կարեն Հարությունյանը երազում է ոստիկանի ավտոմեքենա ունենալ: Ցանկանում է ոստիկան դառնալ, որ գողերին բռնի. վախենում է նրանցից: Կարենը ախտորոշվել է մտավոր հետամնացությամբ:

Սեպտեմբերից հաճախում է «Երեխաների աջակցության հիմնադրամ»-ի ցերեկային կենտրոն: Այնտեղ հիմա տառերն է սովորում: Արդեն հասել է այբուբենի «կ» տառին՝ չնայած Հրազդանի հատուկ դպորցի չորրորդ դասարանում է սովորում: Կենտրոնում հիմնականում ընկերություն է անում դպրոցի ընկերների հետ, քանի որ նրանցից շատերն էլ դասերից հետո հաճախում են այստեղ: Սիրում է հեծանիվ վարել, արդեն նորը ունի, ժպիտով է ասում՝ հորքույրն է նվիրել:

1

Արթուրին էլ կենտրոնում կատակելով պապիկ են ասում: Լուրջ է, չի սիրում երբ շատ հարցեր են տալիս: Շատ տրված հարցերին կարճ ու կոնկրետ է պատասխանում՝ «օֆ» կամ «ով՞ գիտի է»: Կենտրոն է գալիս արդեն չորս տարի: Հատուկ մասնագետի օգնությամբ արդեն առանց դժգոհությունների ֆիզիկական վարժություններ է անում՝ միայնակ կքանստում, արագ հեծանիվ վարում և օգտվում մարզական գրեթե բոլոր սարքերից:

Նարեկն էլ կենտրոնի փոքր լացկանն է: Մասնագետներն ու մայրը զարմացած են՝ Նարեկը երկու պարապունք է չի լացում: Լացի պատճառով Երևանի բժշկական կենտրոններից մեկը  հրաժարվել է նրան ընդունելուց: Նա ախտորոշվել է մանկական ուղեղային կաթվածով: Մեջքը կորացած էր, ձեռքերը պինդ, իսկ արդեն մոր և հատուկ մասնագետի օգնությամբ կարողանում է նստել և ձգել ձեռքերը, մեջքի կորությունն էլ աստիճանաբար անցնում է:

Ամբողջը՝ սկզբնաղբյուր կայքում