Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դանակով սպառնացել է աղջկան և հափշտակել նրա բջջային հեռախոսը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
gox-1

Ոստիկանության տեսանյութը անհայտ անձի մասին է, որը Կասկադի հուշահամալիրի տարածքում դանակով սպառնալով հափշտակել է մի աղջկա բջջային հեռախոսն ու փախել: Տեսանյութում պատկերված անձի հանցավոր գործողություններից տուժածները կարող են դիմել ոստիկանություն: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դանակի գործադրման սպառնալիքով քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Թամանյան 10 հասցեում գործող  «Գաֆեսչյան թանգարան» հիմնադրամի շենքի 5-րդ հարթակի աստիճանահարթակի մոտ հարձակում է գործել երկու քաղաքացիների վրա  և դանակի գործադրման սպառնալիքով հափշտակել «Սամսունգ 5Ս մինի» մոդելի բջջային հեռախոս և դիմել փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝  բացահայտելու  ուղղությամբ: Արդյունքում՝ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է, 28 տարեկան։ Նոյեմբերի 23-ին կասկածյալը  ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մանրամասները՝ տեսանյութում