Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նվազագույնի կհասցվեն վթարային անջատումները

Հասարակություն
hosank

Շինարարական աշխատանքների ավարտից հետո  «Աշնակ» և «Երևանի ՋԷԿ»-ի ենթակայանները նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2018թ. վերջ։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի խոսքով՝ շինարարական աշխատանքներին զուգահեռ սկսվել է «Երևանի ՋԷԿ»-ի ենթակայանի համար անհրաժեշտ սարքերի ու սարքավորումների ներկրումը։ «Աշնակ» ենթակայանի վերակառուցման  և «Երևանի ՋԷԿ»-ի ենթակայանի կառուցման և տեխնիկական վերազինման աշխատանքներն իրականացվում են «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի» աջակցությամբ՝ «էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում։ -Վերակառուցման արդյունքում նվազագույնի կհասցվեն վթարային անջատումները, կբարձրանա ենթակայանների ու էներգահամակարգի հուսալիությունը, կկրճատվեն շահագործման ծախսերը,- ասել է Վարդան Մարտիրոսյանը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին