Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աստվածամուխ Ս. Գեղարդը կդրվի Մայր Տաճարում

Հասարակություն
23-1

2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այս տարի առաքյալների տոնին` դեկտեմբերի 2-ին, Ս. Գեղարդը կբերվի Մայր Տաճար և կմնա մինչև երեկո: 23-2 Սիրով հրավիրում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին մասնակցելու Հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով մատուցվող սուրբ և անմահ Պատարագին և ստանալու հրաշագործ Ս. Գեղարդից բաշխվող օրհնությունը: Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ սրբություններից ու մասունքերից մեկն Աստվածամուխ Սուրբ Գեղարդն է, որով նաև օրհնվում է Հայոց Եկեղեցու Սրբալույս Մյուռոնը: Աստվածամուխ Սուրբ Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զինվորը խաչի վրա խոցեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Այդ մասին Ս. Ավետարանը վկայում է. «Երբ եկան Հիսուսի մոտ և տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողերը, և իսկույն արյուն և ջուր ելավ» (Հռոմ. 19:33-34): Ըստ եկեղեցական ավանդության, Տերունի այս սրբությունն առաջին դարում Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից Ս. Թադեոս առաքյալը: Համաքրիստոնեական այդ սրբությունը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ 13-րդ դարից` Այրիվանքում, որը հետագայում ի պատիվ Ս. Գեղարդի վերանվանվել է Գեղարդավանք: 18-րդ դարի երկրորդ կեսին Ս. Գեղարդը բերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և մինչ օրս պահվում է համայն հայության հոգևոր կենտրոնում: Ս. Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին: