Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ չի խաղում Հենրիխ Մխիթարյանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
Untitled-collageՌԵ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերջին ժամանակներին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ցույց չի տալիս կայուն եւ արդյունավետ խաղ: Այդ իսկ պատճառով նա հաճախ չի հայտնվում թիմի մեկնարկային կազմում, սիստեմատիկ փոխարինվում է կամ խաղադաշտ է մտնում որպես փոխարինող: Իսկ ահա Անգլիայի առաջնության վերջին տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Նյուքասլ» խաղում նա ընդհանրապես չէր ընդգրկվել թիմի հայտացուցակում:   Այսօր ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլում կայացած «Բազել» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում նա կրկին բացակայում էր՝ չընդգրկվելով անգամ պահեստայինների շարքում:   Ինչո՞ւ Հենրիխ Մխիթարյանը վերջին ժամանակներին հաճախ է դուրս մնում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմից կամ փոխարինվում, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ չի խաղում  Հենրիխ Մխիթարյանը: Հնչում են տարբեր մեկնաբանություններ, թե նա կարող է կորցնել իր տեղը մեկնարկային կազմում եւ վերածվել պահեստային խաղացողի: Ելնելով այն բանից, որ այդ թեման շատերին է հուզում, առաջարկում ենք մասնակցել մեր փոքրիկ հարցմանը: