Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ հունա-հռոմեական ըմբիշներն անմասն մնացին մեդալներից

Սպորտ
a1borba-22.11.

Լեհաստանի Բիդգոշ քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում առաջինը ելութներն ավարտեց Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականը: Այսօր մրցագորգ դուրս եկան մեր երեք ըմբիշներ: 59 կգ քաշային Տարոն Դումոյանը նախ քառորդ եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Սերգեյ Եմելինին, իսկ սփոփիչ մրցամարտում զիջեց լեհ Պրեմիշլավ Պիատեկին: 66 կգ քաշային Կարեն Ասլանյանն ու 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանն արդեն առաջին փուլում պարտվեցին համապատասխանաբար ճապոնացի Շոգո Տակահաշիին ու ռուսաստանցի Ազամատ Խակուլովին եւ անմիջապես դուրս մնացին պայքարից: Այդպիսով, հունա-հռոմեական ըմբշամարտի Մ-23 Հայաստանի հավաքականը Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ չկարողացավ մեդալ նվաճել աշխարհի առաջնությունում: Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի Մ-23 առաջնությունը կկայանա նոյեմբերի 25-26-ին: Հայաստանից հանդես կգան չորս մարզիկ. Գեւորգ Թադեւոսյան (57 կգ), Ղազար Համբարձումյան (61 կգ), Խաչատուր Պապիկյան, Հրայր Ալիխանյան (74 կգ): Մեր Մ-23 տարեկանների հավաքականը Լեհաստան է մեկնել ազգային թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ։