Առաջին ձյունը վարորդներին անակնկալի է բերել (տեսանյութ)

Շիրակի մարզում առաջին ձյունն է տեղացել: Անակնկալի հատկապես վարորդներն են եկել: Վերջիններս դեռ չէին հասցրել անվադողերը փոխել ու ձմեռայինը տեղադրել: Գործը հետաձգել չի կարելի, քանի որ տեղումները շարունակվելու են:

Շիրակի մարզպետարանի ու Գյումրու քաղաքապետարանի համապատասխան բաժինները վաղ առավոտից սկսել են ճանապարհների աղով ու ավազով մշակման աշխատանքները: Փակ ճանապարհներ չկան, բայց Ամասիայի ու Աշոցքի շրջանում դրանք դժվարանցանելի են:

Ավելին՝ Ցայգ ՀԸ տեսանյութում