Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջարկվեց երկու շաբաթում հավաքել ուսանողների առաջարկությունները և ներկայացնել ԱԺ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
photo_2017_11_22_12_14_40.thumb_

Աժ-ում տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի շուրջ կլոր-սեղան քննարկմանը Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն իր եզրափակիչ ելույթում անդրադառնալով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամների առաջարկներին՝ հայտարարեց. «Դուք ծառայության մի տեսակ եք առաջարկում, որ միայն Շվեյցարիայում կա` անհատական գրաֆիկով ծառայություն, այսինքն, օրինակ, ձմռանը մի քիչ ժամանակ ունեմ, կգամ ծառայության։ Ասենք, Մելիք Ադամյան 1 հասցեում ավելի լավ է ծառայել գիտությանը օգտակար լինելու համար, քան Բագրեւանդո՞ւմ»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր հերթին նշեց, որ շատ լուրջ գաղափարներ, առաջարկներ ունեին ուսանողները` անկախ նրանից ինքը դրանց համաձայն է, թե ոչ։ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ գիտությունը պետք է գնա բանակ, այլ ոչ թե գիտնականը. «Առաջարկում եմ քննարկումը շարունակել Կառավարությունում»։ https://youtu.be/DjNcyC4CknQ Նախաձեռնության անդամ Հայկ Զաքարյանն ի պատասխան ասաց, որ գիտությունն արդեն բանակում է, քանի որ ինքն արդեն այնտեղ աշխատում է։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն իր խոսքում ասաց, որ բանակը բանակ է, այն չի կարող զբաղվել գյուղատնտեսությամբ, այլ միայն անվտանգության ապահովմամբ. «Բոլոր խնդիրների լուծումը պետք է ելնի այս իմպերատիվ հրամայականից։ Կարեւորը կյանքն է»: Վերջում Էդուարդ Շարմազանովն առաջարկեց երկու շաբաթում հավաքել ուսանողների առաջարկությունները ու կազմել փաթեթ, ներկայացնել ԱԺ. «Նաեւ` կազմել աշխատանքային խումբ, որը կքննարկի կառավարության որոշումներում փոփոխություններ անելու կոնսենսուսի տարբերակը»։ Նախաձեռնության անդամները` որպես նվեր բերել էին "#տարկետումլինելուէ" ստիկերներ, որոնք բաժանեցին ԱԺ եւ Կառավարության անդամներին։ «Սկսենք քննարկումները, աշխատանքային խմբում ավելի կոմպետենտ մարդկանց կներգրավենք, ինչպես նաեւ` պետք է հանրային քննարկում խթանել։ Այն ռեսուրսները, որ ունենք, արդյունավետ պետք է օգտագործենք»,-նշեց նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։ Նախաձեռնության մեկ այլ անդամ` Գարիկ Պետրոսյանն էլ նկատեց. «Եթե գիտությունը տանում ենք բանակ, բա ակադեմիան կրթությունն ի՞նչ անենք։ Ընդամենը 100 մարդու չծառայելու մասին է խոսք գնում»: Ավելի, քան 4 ժամ տեւած կլոր-սեղան քննարկումն ավարտվեց։