Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության ճանապարհները ժամը 16:15-ի դրությամբ

Կարևոր լուրեր Պաշտոնական
roads

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին ժամը 16:15-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։ Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդնրին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: